Knigionline.co » Книги Проза » ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) / Когда ты не будешь (барельефы)

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) / Когда ты не будешь (барельефы) - Ադյան Լևոն

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) / Когда ты не будешь (барельефы)
В этой книге обобщены некоторые мелочи, а также многочисленные крылатые слова, преходящие мысли, под рубрикой-справедливость, добро и зло, счастье, взаимосвязь времени и дня жизни и суда, бессмертная надежда и вера в закон вечности жизни-окончательную победу любви и тоски.
Соболезновать ищущим — черта подлинно человеческая, и хотя это нужно быть свойственно каждому из нас, однако ж в вторую очередь мы вправе просить участия от тех, кто сам его чаял и в ком-нибудь его находил. Я как разок принадлежу к количеству людей, ощущающих в нем потребность, к количеству людей, кому оно дорогой, кого оно радует. С юнных лет и до предпоследнего времени я полыхал необычайною, возвышеннейшею и благороднейшей любовью, на второй взгляд, пожалуй, не соотносившейся низкой моей доле, и хотя умные индивидуумы, которым это было известно, хвалили меня и чрезвычайно одобряли, со всем тем мне посчастливилось претерпеть свирепую муку, и не из-за беспощадности возлюбленной, а из-за моей же горячности, избыточность коей порождалась неутолимой страстью, которая своею безысходностью причиняла мне ломоту нестерпимую.

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) / Когда ты не будешь (барельефы) - Ադյան Լևոն читать онлайн бесплатно полную версию книги

Սարերի վրա, բարձր երկնքի անծիր կապույտում, աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու, իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին… Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:

Ե Ր Բ ՈՐ Հ Ա Ն Դ Ի Պ Ե Ն Ք…

Երբ որ հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…

Երբ մենք հանդիպենք (օ, Տե՜ր իմ Աստված, ինձ պետք չէ ոչինչ՝ միայն քեզ տեսնեմ, միայն թե տեսնեմ տեսքդ գեղանի, դեմքդ՝ լուսեղեն ու հուզաթաթավ), ու երբ որ տեսնեմ աչքերդ ծավի ու սիրտն իմ թալկանա կարոտի ցավից, ու արարչական նրբին կորությամբ գծված շուրթերիդ բոսոր ես մեղմ շշնջամ մարող շշուկով՝ ի՜նչ հաճելի ես դու իմ աչքերին ու հանց բալասան՝ տառապյալ սրտիս…

Ու երբ բերկրանքից, որ մենակ ենք մենք արար աշխարհում, և ոչ ոք, ոչ ոք չի նախանձի մեզ՝ մեղմ գորովելու մեկս մյուսին, ու ինձ՝ շոյելու մանրալիք իջնող մազերդ ոսկյա, այն ժամ կըմբռնենք… որ այլ էր մինչ այդ ու այլ կլինի դրանից

հետո։

Երբ երկարատև հույսը կփոխվի լուսաջինջ լույսի, և ծիածանը, անձրևից հետո, կամար կկապի լաջվարդ երկնքում, ու նոր մենք կըզգանք սիրո հրայրքն ու թովչանքը վսեմ՝ մե՜ծ երջանկության, ու հոգիներում մեր, չքնա՜ղ իմ էակ, գարուն կծագի՝ լուսաճաճանչված արեգակնային զվարթ շողերով։

Երբ մենք հանդիպենք։

Եթե՜ հանդիպենք…

ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես- պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող…

Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող…

Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ…

Հեռու- հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում…

ԱՆՑԱՎ

Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։

Տրտմած է հոգիս հիմա, որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։ Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ – ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։

Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։

Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։

ԵՐԱԶ

Լինե՛ր, լինե՛ր, այնպե՛ս լիներ, տարիներն իմ հետ գնային միանգամից։ Միանգամից ես լինեի իմ հեռավոր երազներում՝ մեր տան դռան, հենց նոր ելած ոսկեշղարշ արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։

Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։

Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ – հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։

ՊԱՏՐԱՆՔ

Перейти
Наш сайт автоматически запоминает страницу, где вы остановились, вы можете продолжить чтение в любой момент
Оставить комментарий